Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի ընթացքում արտառոց դրսեւորումներ չեն գրանցվել. Տիգրան Մուկուչյան

Դեկտեմբեր 03,2021 23:13

«Քարոզարշավն ընթացել է ԸՕ-ի կանոնակարգումների պահանջների պահպանմամբ: Առանձին տեղերից եղել են առանձին ահազանգեր, որոնց փորձել ենք օպերատիվ կարգով արձագանքել եւ լուծումներ տալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ ամփոփելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը:

Հիշեցնենք, առաջիկա կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, հանրապետության մի շարք խոշորացված համայնքներում ավագանու ընտրություններ են կայանալու:

ԿԸՀ նախագահի հավաստմամբ, տարածքային ընտրական հանձնաժողովները գործընթացին հետեւել են եւ բավական արագ արձագանքել առկա խնդիրներին:

Հիմնական խնդիրները, եղել են չսահմանված վայրերում պաստառներ փակցնելը, ինչը արագ շտկվել է՝ շրջայցերի եւ  ուսումնասիրությունների արդյունքում: Ըստ ԿԸՀ նախագահի, քարոզարշավի ընթացքում արտառոց դրսեւորումներ կամ ահազանգեր չեն գրանցվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Քանի դեռ դու ԿԸՀ նախագահ ես, քարողարշավների ժամանակ խախտումներ չեն գրանցվի, իշխանական կուսակցությունները կհաղթեն և էական ընտրակեղծիքներ չեն հայտնաբերվի, ընտրական թվանկարչությունն ավելի ծածուկ բնույթ կստանա, ընտրությունների վերջում ճարտար արագախոսությամբ դու կհայտարարես քվեարկությունների «օբյեկտիվ» արդյունքները և դրա արդյունքում՝ դու կապրես բախտավոր, որպես իշխանություններին հնազանդ օղակի ղեկավար (քանզի հնազանդությունն ավելացնում է պաշտոնավարման երկարակյացությունը):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031