Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Կարդացեք նաև