Դեկտեմբերի 3-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը:
Քննարկվել են «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցերը։
Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ 2022 թվականի բյուջեով նախարարությանը նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 705 մլն ՀՀ դրամ /առանց պետական կառավարման պահպանման ծախսերի/, որը անցյալ տարվա համեմատ աճել է 17,7 տոկոսով, ինչը պայմանավորված է 2022 թ հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ։ Նախարարությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրերում գալիք տարում ներառել է ««Ես» կրթական ծրագիր», ««Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» և ««Տեխնոպարկ»-ի կազմակերպում» նախագծերը։
Կարդացեք նաև
Նախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների՝ բնագավառին վերաբերող հարցերին:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով