Արևելյան գործընկեր երկրներից և ԵՄ-ից ավելի քան 300 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ) և որոշումներ կայացնողներ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը առցանց հանդիպում ունեցան Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 13-րդ տարեկան համագումարի շրջանակներում, որն այս տարի անցկացվեց «Ճանապարհ դեպի վերականգնում. բարեփոխումների և դիմակայունության խթանում՝ հանուն ավելի ուժեղ Արևելյան գործընկերության» խորագրի ներքո։
Համագումարն Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին ընդառաջ (2021թ. դեկտեմբերի 15-16) քննարկեց վերջին քայլերն ու մարտահրավերները, ինչպես նաև քաղաքականության նոր փաստաթղթերում ամրագրված հավակնություններն ու քաղաքականության նպատակները:
Բանախոսներն ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ անդրադարձան Արևելյան գործընկեր վեց երկրներում վերականգնման ճանապարհին և դիմակայունության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության վճռորոշ դերին: Նրանք ուրվագծեցին Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ իրենց տեսակետները և ընդգծեցին ԱլԳ երկրներում առկա մարտահրավերներն ու անհրաժեշտ գործողություններ պահանջող ուղղությունները: Բացի այդ, հետադարձ հայացք գցելով այս դժվարին տարվան, նրանք ընդգծեցին հետհամավարակային վերականգնման վրա կենտրոնանալու կարևորությունը:
Հիմնվելով քաղաքացիական հասարակության` ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ հնչեցրած ուղերձների վրա՝ ԱլԳ նոր օրակարգը լավագույնս կիրառելու վերաբերյալ բանավեճը կենտրոնացավ անվտանգության մարտահրավերների, հաշվետվողականության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության բովանդակալից ներգրավվածության վրա:
EU NEIGHBOURS east