Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ հայ քաղաքական գործիչները համակարծիք են լինում մեդիամանիպուլյացիաների հետ. Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Դեկտեմբեր 03,2021 20:11

Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ն ի պատասխան Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալես Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարության:

Ավելի վաղ ռուս լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե իրենք ցանկանային ինչ-որ բան հանձնել, գոյություն ունեին բազմաթիվ տարբերակներ, այդ թվում «Լավրովի պլանը»:

Գերատեսչությունից հիշեցրել են, որ կարգավորման պլանի վերջին խմբագրված տարբերակը փոխանցվել է կողմերին 2019թ. հունիսին: Ըստ այդ փաստաթղթերի՝ նախատեսվում էր առաջին փուլով Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան, երկրորդ փուլում՝ ևս երկուսը՝ միաժամանակ հասկանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Բացի այդ, «Լավրովի պլանում» եղել են այնպիսի կետեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որը նրա բնակչությանը կապահովեր լիարժեք կենսունակություն, ներկայություն ԵԱՀԿ-ում, ուժի չկիրառում, Լաչինի միջանցքի հարցի լուծում և այլն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր համաժողովրդական քվեարկությամբ:

Կողմերը առաջարկը չեն մերժել, բայց լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել: Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ խաղաղ կարգավորման համար բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում, ո՛չ Ռուսաստանի մեղքով, «որը միշտ անհամաձայնության դեպքում հարգանքով է վերաբերում այլ երկրների կարծիքին»:

«Մեդիատարածությունում  հաճախ շրջանառվում են դատողություններ, որոնք  քաղաքական մանիպուլյացիաների հետևանք են: Եվ շատ ցավալի է, որ հայ քաղաքական գործիչները համակարծիք են լինում դրանց: Ռուսաստանի ջանքերը, այդ թվում աջակցությունը կրակի դադարեցմանը, եռակողմ հայտարարության ստորագրմանը, խոսուն փաստեր են: Մոսկվան մեկ անգամ չէ, որ շահագրգռվածություն է հայտնել, որպեսզի օգնի հայերին ու ադրբեջանցիներին հաղթահարել ցավոտ փուլը և հասնել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031