Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին այցելել է Դիլիջան:
Դեսպանը նախ հանդիպել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ, որից հետո համայնքապետի հետ միասին մասնակցել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են 2021թ․ -ին Չեխիայի հանրապետության Լիդիցե քաղաքում կայացած «Ռոբոտը և արհեստական խելքը» ամենամյա 49-րդ միջազգային մրցույթ – ցուցահանդեսի մասնակցության արդյունքները։
Կարդացեք նաև
Դեսպանն անձամբ է հանձնել մրցույթին հաջողություններ գրանցած սաների մրցանակները:
Միջազգային մրցույթին Դիլիջանի գեղարվեստի դպրոցի կողմից ներկայացվել էին տարբեր տարիքային աշակերտների 39 ստեղծագործական աշխատանքներ, իսկ 4 աշակերտների աշխատանքները արժանացել են՝ դիպլոմների և 2 մեդալի։
Գեղարվեստի դպրոցի տնօրեն՝ Հրեղեն Գասպարյանը միջոցառման բացման իր խոսքում իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին, որն արդեն երկրորդ անգամ է այցելում Դիլիջանի գեղարվեստի դպրոց և հանձնում մրցույթի մասնակցության արդյունքում գեղարվեստի դպրոցի սաների դիպլոմներն ու մեդալները։
Իսկ Դավիթ Սարգսյանը շնորհավորել է դպրոցի սաներին և ուսուցիչներին՝ միջազգային մրցույթում գրանցած հաջողությունների համար:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Դիլիջանի համայնքապետարանը