Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոստելեկոմ» մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ

Դեկտեմբեր 03,2021 19:40

«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։

Ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է հիմնել ռոբոտաշինության խմբակներ ՀՀ մի շարք բնակավայրերում:

«Նվիրի՛ր երազանք» առաջարկին միացած յուրաքանչյուր նոր բաժանորդագրության (ֆիզիկական անձանց կողմից) մեկ ամսվա վճարի 30%-ը ընկերությունը կուղղի երեխաների համար ՀՀ-ում ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Այսպիսով, ընկերության բոլոր նոր բաժանորդները կդառնան Ռոստելեկոմ «Բարի կամքի դեսպաններ»՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում:

«Ռոստելեկոմ»-ը նախատեսել է նաև մի շարք առավելություններ բաժանորդների համար: Այսպիսով,  միանալով ընկերության ծառայություններին  1 տարի բաժանորդագրության պայմանով, բաժանորդները կստանան․

  • 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն,
  • Ինտերնետի մինչև 200 Մբ/վ արագություն՝ կախված սակագնային փաթեթից,
  • Սմարթ հեռուստատեսության շատ ալիքներ /մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։

«Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար շատ կարևոր նախագծի մեկնարկի մասին: Մեր նպատակն է մեր բաժանորդների հետ միասնական ուժերով ստեղծել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքները, տրամադրելով որակյալ կրթություն և ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով: Ռոստելեկոմը նախկինում նույնպես աջակցություն է ցուցաբերել ռոբոտաշինության զարգացման ծրագրերին, ինչպիսին է օրինակ «Լեգոստարտ»-ը, իսկ այս անգամ նախագծի հեղինակը և իրականացնողը անմիջականորեն մենք ենք հանդիսանում։ Նախատեսում ենք ռոբոտաշինության յուրաքանչյուր լաբորատորիայի բացման օրվանից սկսած 1 տարվա ընթացքում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադային»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նորաստեղծ լաբորատորիաներն ապահովված կլինեն ռոբոտաշինության պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության դասընթացների համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։

Ավելին, ընկերությունը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

Ռոստելեկոմը նախատեսում է ռոբոտաշինության բոլոր խմբակների հիմնման աշխատանքներն ավարտին հասցնել մինչ 2022թ. ավարտը:

«Նվիրի՛ր երազանք» առաջարկի մանրամասներն՝ այստեղ

 

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻԱԼՖԱ» ՓԲԸ (www.rostelecom.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

 

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031