Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր՝ զրոյից պետություն կառուցելու ընթացքում ինչքա՞ն սպառազինության աջակցություն է ստացել մեր երկիրը»․ Մամիջանյան

Դեկտեմբեր 03,2021 18:12

«Ալեն Սիմոնյանն ասաց, թե իրենց քաղաքական թիմում միշտ բոլորը տեղյակ են եղել բոլոր գործընթացներից, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացած որոշում կայացնելիս խորհրդակցում է խորհրդարանական թիմի հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի իննի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը դրա ստորագրման պատասխանատվությունը չկիսեց եւ ասաց, որ տեղյակ չէր ոչ ստորագրումից, ոչ բովանդակությունից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նա նաեւ փորձեց ասի, թե իրենք կանգնած են զրոյից պետություն կառուցելու խնդրի առաջ։ Ուզում եմ հիշեցնել՝ օրինակ 2019թ․-ին իրենց կողմից անընդհատ աղաղակվող պետբյուջեի մուտքերի, հավաքագրված գումարների մեծ ծավալը պայմանավորված էր ՀՀԿ իշխանության օրոք տեղի ունեցած մաքսային ոլորտի փոփոխությամբ»,-ասաց նա։

Մամիջանյանը շարունակեց․ «Նաեւ մի շարք կարեւորագույն օբյեկտների բացումներ, որոնց իրենք գնում են ֆոտոգենիկ կերպով եւ կարմիր ժապավեն կտրում, կառուցվել եւ հիմնադրվել են մեր իշխանության օրոք։ Կամ, սպառազինության գնումների այն հատվածը, որն իսկապես կիրառելի էր մեր երկրի համար, դրանց վարկային պայմանավորվածությունները կայացվել էին ՀՀԿ-ի իշխանության օրոք։ Իսկ խնդրահարույց սպառազինության փոփոխություններն իրենք են արել»։

Հայկ Մամիջանյանը նաեւ ասաց․ «Եթե իրենց պատկերացմամբ 2018թ․-ից զրոյից պետություն են կառուցում, մինչեւ իրենց կառուցելը (իսկ իրականում քանդելը) մեր իշխանության օրոք շուրջ 50 000 տոննայի սպառազինություն է անհատույց տրամադրվել մեր երկրին։ Կուզեի իմանալ՝ իրենց՝ զրոյից պետություն կառուցելու ընթացքում ինչքա՞ն սպառազինության աջակցություն է ստացել մեր երկիրը։ Իրենք հաջողե՞լ են մեր գործընկեր-երկրներից ստանալ նման աջակցություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031