Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Մովսես Գորգիսյանը այսօր էլ hայրենիքին շատ պետք կլիներ»

Դեկտեմբեր 03,2021 18:04

Այսօր լրանում է Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 60-ամյակը: Նրա ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները եւ պարզապես գաղափարակիցներն ու հետեւորդները Ծիծեռնակաբերդում հավաքվել էին հերոսի շիրիմի մոտ՝ հարգանքի տուրք, մոմավառություն եւ խնկարկում մատուցելու:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մովսեսի ծննդյան 60-ամյակի առթիվ ակամա փորձում ես կրկին գտնել նրա մեծ, մարդկային եւ հայի էության առանձնահատկությունը: Ու այսօր որպես բացահայտում իմ համար եկավ նրա կարեւորագույն բնութագրիչը: Եռագույնի ծածանման գործում նա մեծագույն դերակատարում է ունեցել որպես կազմակերպիչ, որպես ռեժիսոր, որովհետեւ այդ օրը շատ հղի էր սադրանքներով: Չնայած նա կատարում էր կազմակերպության որոշումը, Մովսեսի անձի հետ է կապված 88-ի մայիսի 28-ին Անկախության տոնի վերականգնումը եւ Եռագույնի վերածածանումը: Դա ողջ Սովետական Միության տարածքում էր բացառիկ մի բան:

Բայց մի կարեւոր բան կա, որը կուզեի, մենք գիտակցենք: Անկախականներ շատ կան այսօր: Այն ժամանակ քիչ էին: Պիտի նշեմ, Մովսես Գորգիսյանը, որ ԱԻՄ-ի հիմնադիրներից մեկն էր, հերոսի կոչում է ստացել ոչ որպես Անկախության կամ ինքնորոշման պայքարի հիմնադիր-անդամ, այլ որպես ջոկատներից մեկի հրամանատար: Սա ցույց է տալիս այդ կոչումը շնորհողի մակարդակը կամ նպատակը:

Սակայն ուզում էի ասել նաեւ, որ Մովսես Գորգիսյանը անկախական լինելուց առաջ ինքնորոշական էր: Անկախականները ծառի վրա պտուղը տեսնող եւ պտուղը գնահատող մարդիկ են, ինչը վատ չէ: Մովսեսը այդ ծառը աճեցնելու կողմնակիցն էր: Ինքնորոշումը հավերժական սկզբունք ու ելակետային դրույթ է, անկախությունը՝ դրվագային ձեռքբերում, որը եթե ունես, ինքը այլեւս կա ու կա: Պարզապես, նշում ես, որ ունես ազգային այդ ձեռքբերումը: Ինքնորոշումը ամեն օր մարդուն ուղեկցող արժեք է: Եվ այս առումով մենք Մովսեսի պես այն գնահատող չենք ունեցել:

Ինքը բացառիկ էր շատ հատկանիշներով ու ամենակարեւորը՝ մեծին պատվելու խորը զգացողությամբ, ինչը հաճախ հանգեցնում էր ոչ լավ արդյունքների, հետեւանքների: Մովսեսը այն ժամանակ էլ, այսօր էլ Հայրենիքին շատ պետք կլիներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031