Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի՞ է արդյոք երկու դեղաչափ ստանալուց հետո կրկին պատվաստվել այլ պատվաստանյութով. մասնագետի մեկնաբանություն

Դեկտեմբեր 03,2021 17:56

«Պատվաստում ստանալու, պատվաստանյութ ընտրելու թույլտվությունն ազատականացված է, եթե անձը հիմա էլ ուզում է այլ պատվաստանյութ ստանալ, ապա նրան թույլատրվում է»,-քաղաքացիներից մեկի հարցին՝ անձը կարո՞ղ է մեկ անգամ երկու դեղաչափով «Սպուտնիկ» պատվաստանյութ ստանալուց հետո վեց ամիս անց պատվաստվել «Մոդեռնա» պատվաստանյութով, այսպես պատասխանեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը:

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ առցանց խորհրդակցություն, որի ընթացքում քաղաքացիները կարող էին մասնագետներից իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Սակայն հարցերը շատ չէին:

Հարցին՝ առողջության հետ կապված ռիսկեր կա՞ն, երկու դեղաչափով մի տեսակի պատվաստանյութ ստանալուց ամիսներ անց մեկ այլ պատվաստանյութ կիրառելու դեպքում, Բրիջիդա Սիմոնյանը պատասխանեց. «Այդ փորձն ամբողջ աշխարհում կիրառվում է: Միլիոնավոր մարդիկ այսպիսի ձևաչափով են արել պատվաստումը: Եթե անգամ մարդու մոտ առաջանան առողջական խնդիրներ, ապա հստակ դա չպետք է կապել պատվաստանյութի հետ: Կորոնավիրուսի դեմ պատվաստումն ի վերջո միտված է նրան, որ օրգանիզմում առաջանան հակամարմիններ: Եթե նախորդ պատվաստանյութից ինքն ունի հակամարմին այն չափով, որով իմունիտետը կարող է ընկալել, երկրորդ երրորդի դեպքում կամ հակամարմինների թիվը կբարձրանա կամ կմնա նույնը: Դա որևէ առողջական խնդիր առաջացնել չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031