Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդգծվել է պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը. մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովը

Դեկտեմբեր 03,2021 18:00

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումն՝ այսօր մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։

ԱԺ նախաձեռնությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպված քննարկմանը բացման ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ու Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։

Նարեկ Մկրտչյանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումների վերացումն ու նրանց համար առավել մատչելի պայմանների ապահովումն, ընդգծել է վերջիններիս և մասնավորապես՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների կարիքների բազմակողմանի գնահատման ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը․ «Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման նպատակով՝ նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որոնցում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և մի շարք այլ ծառայություններ»։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության և հասարակության դերը, կարևոր նախադրյալ է համարել ԱԺ կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունումը․ «Մենք քաջատեղյակ ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից և մեր ամենօրյա աշխատանքի միջոցով փորձում ենք միջավայրն առավել հարմարավետ դարձնել նրանց համար։ Այս գործում պետք է շարունակենք համատեղել ջանքերը, որպեսզի վերջիններս ունենան հավասար հնարավորություններով ապրելու, իրենց իրավունքներն իրացնելու և՛ օրենսդրական, և՛ կիրառական հնարավորություններ»։

Մասնակիցների ելույթներին հաջորդել են նախ՝ պանելային, ապա թեմատիկ քննարկումները, որոնցում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրմանը, կրթության և զբաղվածության ապահովմանն, ինչպես նաև տեղեկատվական և ֆիզիկական մատչելիությանն առնչվող մի շարք հարցերի։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031