Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք չենք ընդունում սա՝ որպես մեր հայրենիքի ճակատագիր. բողոքի ցույց Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև

Դեկտեմբեր 03,2021 16:17

Արևմտյան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների:

«Մենք չենք կարող և չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը, առաջնահերթություն չի համարում գերության մեջ գտնվող մեր զինվորների վերադարձը, նորմալացնում է հարաբերությունները ցեղասպան հարևանների հետ և ջնջում Արցախը քարտեզի վրայից: Մենք չենք ընդունում սա՝ որպես մեր հայրենիքի ճակատագիր: Մենք կընդդիմանանք մեր հողերում թուրքական և ադրբեջանական գերակայությանը: Մենք ընդդիմանում ենք հայ ժողովրդի բռնապետական ճնշմանը պետության կողմից, որը ցանկանում է ջնջել մեզ երկրի երեսից: Մենք կշարունակենք ընդդիմանալ մինչև, որ խաղաղության և ներդաշնակության արժեքները չմտնեն մեր սահմաններ: Սա դիմադրություն է», – ասվում է Հայ Երիտասարդաց Դաշնակցության տարածած հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ Սփյուռքում ՀՅԴ կառույցները տարբեր երկրներում սկսել են զանգվածային բողոքի ցույցեր Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների շենքերի առջև՝ ընդդեմ Արցախի օկուպացիայի, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և զիջումային քաղաքականության՝ ի շահ թշնամու:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031