«Ալեն Սիմոնյանի հարցազրույցը, որն ավելի շատ մենախոսության էր նման, հատկապես հատկանշական էր նրանով, որ ես վերջապես իմացա, թե ով է գրում Perfect TV-ի վերնագրերը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Առաջին լրատվականին» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Որովհետեւ «Նիկոլ Փաշինյանի կտրուկ խոսքը փակեց այդ ամենը եւ հետ շպրտեց» ու նմանօրինակ ձեւակերպումները տիպիկ Perfect TV-ի վերնագրերի ոճով են։ Շատ լավ է, որ վերջապես հասկացանք, թե ով է Perfect TV-ի հետեւում կանգնած»,-ժպտալով հավելեց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը նաեւ համոզմունք հայտնեց, որ քաղաքացիների մասին «ֆեյսբուքյան համաճարակաբաններ, որոնք հետո դառնում են տնտեսագետներ» բնորոշումներով խոսելը հարիր չէ առաջնային մանդատի պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ