«Ալեն Սիմոնյանը պատճառաբանեց, որ այդ մեքենան գնվել է՝ ելնելով ԱԺ-ի խնայողություններից։ Մինչդեռ այդ խնայողությունները մեծամասամբ ձեւավորվել են նրանից, որ կովիդի ժամանակ գործողումները, տոմսերի գնումները սահմանափակ էին։ Ուստի կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար, ուստի դա չի կարող իրենց կողմից որպես հերոսական գնում ներկայացվել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ծառայողական մեքենա գնելու փաստին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց՝ Ալեն Սիմոնյանը տարիներ առաջ անդադար խոսում էր տրանսպորտի գնի թանկացման եւ առհասարակ թանկացումների մասին, սակայն հիմա ասելիք չունի եկող տարում սպասվող գազի, ջրի թանկացումների մասին, էլ չասած՝ պարենամթերքի թանկացման մասին․ «Լավ կլինի, որ նա ԱԺ-ի տնտեսած միլիարդների մի մասը ծախսի թուղթ գնելու համար։ Դա նրա մոտ լավ է ստացվում։ Եվ թող հրավիրի Լուսինե Բադալյանին ու մյուսներին, որոնք այն ժամանակ A4 ձեւաչափի թղթերը ձեռքին՝ պայքարում էին թանկացման դեմ, եւ զբաղվի նույնով, որովհետեւ իրենց իշխանական լծակներով չեն կարողանում թանկացումների դեմ պայքարել, թող ցուցարարի կարգավիճակում պայքարեն։ Դա իրենց մոտ լավ է ստացվում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ