Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շուրջ 7.5մլն դրամի վնաս. 157 ապօրինի հատված ծառ՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում

Դեկտեմբեր 03,2021 15:20

Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում անցկացվել են ստուգումներ 2016թ.-ից մինչ 2021թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու համար:

Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարբեր պահաբաժիններից ապօրինի հատված 157 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի արդյունքում բուսական աշխարհին պատճառվել է ընդհանուր շուրջ 7.5մլն դրամի նյութական վնաս:

Հաշվի առնելով ստացված տվյալները՝ Լոռու մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Նախաքննության օրինականության  նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից հետևողականություն է ցուցաբերվելու, որպեսզի քննությամբ պարզվեն նշված անտառտնտեսությունում կատարված ապօրինի անտառահատումների ամբողջական ծավաները, դրանք կատարած անձանց շրջանակը, իրավական գնահատականներ տրվեն ապօրինի ծառահատումներն անտառաշերտի տվյալ հատվածի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում կատարված լինելու, ըստ էության, տևական ժամանակահատվածում հատված ծառերը չհայտնաբերելու և չհաշվառելու հանգամանքներին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031