Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրճի սեղանի շուրջ կարող ենք քննարկել ոչ էական հարցերը»․ TikTok-ից հայտնի փոխնախարար

Դեկտեմբեր 03,2021 14:17

«12 տարի ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը։ Մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածու եմ։ Վերջերս դիմել եւ ընդունվել եմ նաեւ իրավաբանական համալսարան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Գայանե Գաբրիելյանը։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ ի՞նչ կասի այն առիթով, որ իր նշանակումը քննարկումների առիթ էր դարձել՝ TikTok-յան զվարճալի տեսանյութերի պատճառով։

https://www.youtube.com/watch?v=uYDJzatD7Ck&ab_channel=YerkirDaily

«Կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը նկատի ունեմ»,-խոսքն ուղղեց Գայանե Գաբրիելյանը։

Ապա նշեց․ «Աշխատանքը եղել է իմ մասնագիտական կարողությունների եւ հմտությունների շրջանակում։ Ընդ որում, առաջարկը երկար է քննարկվել, քանի որ ես այդ պահին ծառայում էի որպես էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետ։ Մենք շատ կարեւոր բարեփոխումներ էինք իրականացնում։ Հանրային ներդրումների կառավարման մասին է խոսքը։ Վարչապետի հաստատած այդ բարեփոխումները միջազգային կառույցները շատ բարձր են գնահատում։ Ներդրողը պետք է նկատի տեսանելի ծրագրերը։ Հայրենիքին ծառայելն ինձ համար կարեւորագույն բանն է։ Իսկ մնացածը․․․միշտ կարող ենք սրճել եւ սուրճի սեղանի շուրջ քննարկել ոչ էական հարցերը։ Ես սիրում եմ խոսել այն թեմաներից, որոնք իմ մասնագիտությանն են վերաբերվում»։

Երբ լրագրողները խնդրեցին հարցն ըստ էության մեկնաբանել, փոխնախարարը հակադարձեց՝ ասելով, որ ինքն իր մասնագիտության մասին խոսելով է պատասխանում հարցին։

Նա նաեւ անկեղծացավ՝ իրեն կարող են հարցնել իր հինգ տարեկան աղջնակի մասին, բայց կրկին՝ առանձին զրույցներում։

Նկատառմանն ի պատասխան, որ պաշտոնյան հայտնի մարդ է, իսկ իր դեպքում ինքը սոցցանցից է հայտնի դարձել, այլ ոչ թե ներդրումների ոլորտում գործունեությունից, Գայանե Գաբրիելյանն ասաց․ «Այն ժամանակ վերադասս փոխնախարար Ավագ Ավանեսյանն էր, եւ նա հայտնի դարձավ, իսկ ես վարչության պետ էի, քաղաքական պաշտոն չունեի։ Ես իմ գործն իմ տեղում էի անում, փոխնախարարն էլ շատ հայտնի դարձավ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031