Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեորգի Ավետիսյանը խիստ կարևորել է լեյշմանյոզ հիվանդության համալիր վերահսկողության, լեյշմանիոզի նկատմամբ շների հետազոտությունների և, հայտնաբերման պարագայում, դրանց քնեցման հարցը

Դեկտեմբեր 03,2021 13:04

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ անցկացվել է հանդիպում-խորհրդակցություն՝ ՍԱՏՄ մասնագետ-անասնաբույժների, Երևանի քաղաքապետարանի, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, մի շարք անասնաբուժական կենտրոնների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման օրակարգում թափառող կենդանիներից մարդկանց անցնող՝ զոոնոզ, հիվանդությունների, մասնավորապես՝ լեյշմանիոզի կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցում համագործակցության ու փոխօգնության հարցն էր:

Գեորգի Ավետիսյանը խիստ կարևորել է լեյշմանիոզ հիվանդության համալիր վերահսկողության, լեյշմանիոզի նկատմամբ շների հետազոտությունների և, հայտնաբերման պարագայում, դրանց քնեցման հարցը: Նա նշել է, որ ներկայումս այս հիվանդությունը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է:

Քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են արդիական վերջին սերնդի թեստերի օգտագործման ու հնարավորինս ճշգրիտ ախտորոշման խնդիրը՝ շներին հանիրավի քնեցնելը բացառելու նպատակով:

Մի հարցում համամիտ էին բոլորը. վարակի աղբյուրի հայտնաբերման և վերացման, հիվանդության հետագա տարածման կանխարգելման նպատակով՝ անհրաժեշտ է իրականացնել առավել նպատակաուղղված և համալիր միջոցառումներ:

Տեղեկատվություն. աշխարհում լեյշմանիոզ հիվանդության վարակման ռիսկի ենթակա է մոտ 350 մլն. մարդ: Ավելի քան 98 երկրում ամեն տարի արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք: Աշխարհում այս հիվանդությամբ վարակված է գրեթե 14 մլն. մարդ: Լեյշմանիոզի փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որի աղբյուրը տարբեր կենդանիներն են՝ հիմնականում հիվանդ շները և կրծողները, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը: Մարդկանց ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել