Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Այ ոչխար, քեզ այդքան զենք չունեիր պահեստներում, որ այդ մարդկանց զինեիր, ո՞նց էիր էդքան հավաքում». «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2021 10:31

Հարցազրույց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ

– Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրը զորահավաքը դադարեցրել է, գուցե փոխում են հրամանը, որ զորահավաքի դադարեցման փաստաթուղթը վերացնեն կամ մեկ ուրիշ բան։

– Սուտ ա ասել։ Ես բացատրում եմ՝ Մոսիկա-փոսիկա, մի հատ հարց ուղղեք՝ քանի՞ զինվոր պետք է ունենար քո բանակի մոբ ռեսուրսը, որ հավաքեիր, պայմանական ասենք՝ 134 հազար։ Այ ոչխար, քեզ այդքան զենք չունեիր պահեստներում, որ այդ մարդկանց զինեիր, ո՞նց էիր էդքան հավաքում։ Խի մի հատ դոկումենտ չունես, որ վերադասիդ գրել ես, որ զենքեր չկան, որ բերեն-համալրեն։ Այս մոսիկներին հարցրու` դա իր անմիջական պատասխանատվության խնդիրն է եղել՝ իր, Սեյրանի, Խաչատուրովի, Օնիկի, Արտակի, էդ հինգն էլ պիտի գնան «Վարդաշեն»։ Այն, որ երեւանցին ասում էր՝ ախպեր, եկա, գրանցվեցի, գնացի տուն, նստեցի, ոչ մեկ չկանչեց, հիշում եք, չէ՞: Ի՞նչ զենք ունեին, որ կանչեին։

– Բայց Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմն ասում էր՝ շատ զենք ունենք, ամեն ինչ ունենք։

– Շատ ճիշտ էր ասում, բացատրեմ՝ ինչ է ուզում ասի․ ասենք, եթե 20 տարի դու ոչինչ չես արել, հիմա մի ամսում մի քանի հատ տեխնիկա են առել, իհարկե, կասի՝ ամենաշատը մենք ենք առել։

– Եթե զենք չկար, ո՞նց 44 օր կռվեցին։

– Լսեք, այդպես է, դուք՝ լրագրողներդ, մակերեսով եք նայում։ Էլի եմ ասում՝ բոլորը խոսում էին մարդկային ռեսուրսի դեֆիցիտի մասին, թե փախչում են, չեն մնում, հետո էլ ասում էին` մեզ չկանչեցին, բա ձեր՝ լրագրողներիդ մոտ հարց չի՞ ծագում՝ ինչի՞։

– Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ԱԹՍ-ների կռիվ է եղել, մեր ՀՕՊ համակարգերն են ոչնչացրել եւ այլն։ Հիմա ասում եք՝ զենք չկար, որ կռվեին։

– Ես էլ Ձեզ վստահեցնում եմ, որ մարդկային կռիվ էր, ԱԹՍ-ն, այո, պատճառ էր, ես 16 թվին եմ բացատրել, ասել եմ՝ ժողովուրդ, շատ կորուստներ ենք ունենալու, եթե այս զենքերով՝ լոմով ու լապատկով գնանք կռվենք։

– Չնայած Փաշինյանն ասում էր, որ զենքի խնդիր չունենք, բայց փաստն այն է, որ «օդը չէին փակել», թեպետ Արայիկ Հարությունյանը, մյուսները ստում էին, թե փակ է։

– Չառան, ասին` փող չունենք։ Լրջացեք, Արայիկ Հարությունյանը չի կարա էդքան իմանա՝ օդը փակ է, թե բաց։ Երկրորդն էլ՝ դա ասեղ չի, որ վերցնենք ու փակենք։

– Այնուամենայնիվ չպատասխանեցիք՝ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ժամանակ ԳՇ պետն էր, այլեւս չի պաշտոնավարում, տեղակալ Տիրան Խաչատրյանը` եւս, նախարար Դավիթ Տոնոյանը, այսինքն՝ մարդիկ, որոնք պետք է շահագրգռված լինեն Ձեր ասած «կեղծիքն» իրականացնելու հարցում, այլեւս համակարգում չեն: Կարո՞ղ ենք կասկածել, որ քաղաքական ղեկավարությունն է այս ամենի հեղինակը, եւ հեռացածներն ամեն ինչ ճիշտ են ասել, հակառակ պարագայում իրենք հիմա բանտերում կլինեին։

– Նախ, առաջին՝ Օնիկը չկա, բայց Արտակը կա (ԶՈՒ պետ Դավթյանը)։ Տես` դու ռեֆորմ ես անում, հետո քեզ հանում են, 3 ամիս հետո կռիվ է սկսվում, նորից ինձ հանում են, քեզ են բերում, հիմա իրար հետ կապ կարող ենք, չէ՞, պահել, որովհետեւ եթե այս մեկը բացվի, մյուսն էլ կբացվի․․․․։ 5 ԳՇ պետ պետք է հավաքեին պայմանական 100-քանի հազարանոց մոբ, հարց առաջին՝ զենք ունեի՞նք այդ մարդկանց զինելու, իհարկե՝ ոչ, մի հատ զեկուցագիր էս հինգից մեկն ունի՞ իր վերադասին գրած․․․ Ասում եք Օնիկը․․․ Օնիկը, Արտակը, Մոսիկը, փոսիկը, էդ բոլորը մի հատ վերլուծություն ունե՞ն իրենց վերադասին, որ այսինչ զենքը չկա, որ հակառակորդը սա է արել, նա է արել, մենք թույլ ենք, եթե սա չանենք, պարտվելու ենք։ Չունենք նման զեկուցագրեր։ Ես 4 զեկուցագիր եմ գրել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Քոչարյանին։
Հիմա գերագույն հրամանատարն էլ կասի՝ ինձ ինչ ասել են, ես արել եմ, մի քանի անգամ էլ կրկնեց։ Գերագույն հրամանատարը, որը բանակում չի ծառայել, չգիտի, ինչ ասել են, այն էլ առել է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այս մարդը Հայաստանում զինվորական ոչ մի կարևոր պաշտոն չի զբաղեցրել, որտեղից? գիտի, որ մեր պահեստներում զենք չի եղել պահեստազորին զինելու համար։ Ստացվում է, որ Մովսես Հակոբյանը նախկինում եղած լինելով ԳՇ պետ, մեր պաշտպանության կարևոր հարցերին տեղյակ չի եղել, իսկ ինքը, հայտնի չէ որտեղից, ամեն ինչ իմացել է և հիմա հրապարակային այդ մասին հայտարարում է (հասկանալով, որ մեր թշնամիներն էլ են կարդալու իր հիմար հայտարարությունը մեր պահեստներում բավարար զենք չունենալու մասին և ավելի լկտիանան): Մեծամիտը իրեն մեծ ֆիգուր է երևակայում, Մովսես Հակոբյանին էլ հեգնական Մոսիկո-փոսիկո է անվանում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031