ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Ռուսաստանի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը մասնակցում էր ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներն ընդունել են հայտարարություն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որում, ի թիվս այլ հարցերի, ողջունում են Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ