Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թորոսյանը՝ Բոջուկյանին. «Պարոն Ծառուկյանը պատերազմի ժամանակ էլ նիվաները հանեց, կամուֆլյաժը հագավ, խոստացավ, որ հասնելու է էնտեղ, ու այդպես էլ տեղ չհասավ»

Դեկտեմբեր 03,2021 00:50

Քիչ առաջ Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերում հրավիրված հեռուստաբանավեճի ժամանակ, երբ հաղորդավարների կողմից հնչեցվեց հարց, թե «Ինչպիսի՞սն են 5 տարի անց պատկերացնում Վանաձորը», առաջինը հարցին պատասխանելու ցանկություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը. «Մեր պատկերացրած Վանաձորը՝ շատ բարեկեցիկ, տուրիզմը զարգացած, նորաստեղծ բնակարանները կան, բոլոր ճանապարհները պատրաստած են, ասֆալտապատած են, լուսավորությունը կա, խելացի կանգառներ ունենք: Քանի որ ունեմ պարոն Ծառուկյանի նման ղեկավար, ես 100 տոկոսով կասեմ, որ մենք վստահության քվեն ստանալու դեպքում Վանաձորը կշենացնենք, կբարգավաճացնենք ու մեր ասած խոսքը գործ է»:

Լուսանկարը՝ Բոջուկյանի ֆեյսբուքյան էջից

Իսկ Բոջուկյանի խոսքին հակադարձեց «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վազգեն Թորոսյանը. «Պարոն Բոջուկյան ջան, ես անձամբ ձեզ շատ եմ հարգում, ուղղակի դուք այս պահին գտնվում եք բարեխիղճ մոլորության մեջ: Դու էդ ամեն ինչն ասում ես՝ հիմնվելով պարոն Ծառուկյանի խոստումների վրա: Պարոն Ծառուկյանը պատերազմի ժամանակ էլ նիվաները հանեց, կամուֆլյաժը հագավ, խոստացավ, որ հասնելու է էնտեղ, ու այդպես էլ տեղ չհասավ»:

Թորոսյանի այս խոսքից հետո երկու թեկնածուների մեջ սկսվեց թեժ բանավեճ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031