Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների երկրորդ հանդիպում-քննարկումը, որի օրակարգում ազգային համախմբման ընդհանուր սկզբունքների ճշգրտումն էր, այդ թվում Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական մարտահրավերները, Հայաստանին անհրաժեշտ նոր Սահմանադրության մշակման և ընդունման հնարավորությունը:
Ընդունվեց աշխատանքային հետագա հանդիպումների ժամանակացույցը:
Մամլո հաղորդագրություն