«Չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել», – անդրադառնալով փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը՝ «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Չնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց այսօր ոչ միայն հայտարարություն չի սպասվում, այլև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը եւս մեկ հանդիպման մասին է հաղորդում։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին, առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի։ «Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», – մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: