Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերին և մաքսային ընթացակարգերին: Հաստատվել է նաև 2022 թվականին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին:
Նիստին մասնակցում էին նաև ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետեր և պաշտոնատար այլ անձինք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջև առևտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանման անհրաժեշտության մասին, կապիտալի շուկաների և բորսային տարածքի հասանելիության և դրա արդյունքում բացվող հեռանկարների մասին։
ՀՀ կառավարություն