Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են երկկողմգործակցության հարցեր, այդ թվում տնտեսության, էներգետիկայի և անվտանգության բնագավառներում:
Բայրամովը Բլինքենին տեղեկացրել է Հարավային Կովկասում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, «Ադրբեջանի ազատագրված տարածքների մասշտաբային ավերածությունների», «ականային սպառնալիքների», «հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության պատճառների, ազատագրված տարածքներում վերակառուցման և վերականգնման աշխատանքների մասին»:
Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Ադրբեջանի գործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում, այդ թվում Ադրբեջանի գործունեությունն Աֆղանստանում:
«Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ