Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ օրս թիվ 22 ՏԸՀ-ն խախտումների մասին բողոքներ չի ստացել

Դեկտեմբեր 02,2021 18:21

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Համամասնական ընտրական կարգով կխոշորացվի նաեւ Սպիտակ քաղաքը, որին կմիանա եւս 20 համայնք:

Ընտրություններին մասնակցում են 4 կուսակցություններ: Դրանք են՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Սպիտակի նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանն է: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ տնօրեն Սասուն Ասատրյանը, «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Վիոլա ջուր» ընկերության օպերատոր Կարեն Թեմուրյանն է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը Սպիտակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջար Նիկողոսյանը:

Թիվ 22 ՏԸՀ-ի նախագահ Մկրտիչ Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը մինչ օրս որեւէ բողոք չի ստացել, խախտումներ չի արձանագրել. «Մենք ոչ մի խնդիր մինչ օրս չունենք եւ հուսով եմ չենք ունենա»,- ասաց հանձնաժողովի նախագահն ու տեղեկացրեց, որ այս պահին ընտրատարածքում վերջին կարգավորումներն են կատարում. «Այս պահին մենք տեղամասերի քվեատուփերն ենք կարգով դասավորում, բյուլետեններով ու մնացած պարագաներով: Որպեսզի շաբաթ օրը տեղեկացնենք, հանձնաժողովների նախագահները տանեն եւ ըստ իրենց կանոնակարգի իրականացնեն երկրորդ նիստը: Եվ դեկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 7-ից անցնեն իրենց գործին»:

Այս ընտրություններին թիվ 22 ընտրատարածքն ունի 31 ընտրատեղամասեր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031