ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին իր ելույթում անդրադարձել է Արցախի կարգավորման հարցին՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը:
Նա, մասնավորապես, կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին քայլեր ձեռնարկել «մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
«Ես հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում Ռուսաստանը, կարող ենք աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի,- ասել է Բլինքենը և շարունակել.- Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են սահմանազատումն ու սահմանագծումը, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, ինչպես նաև շարունակել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ