Այս պահին առկա են պայմաններ, որոնք անհրաժեշտ են Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը:
«Հարավային Կովկասում կա «հնարավորությունների պատուհան»՝ կայուն խաղաղության հասնելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները և մշտական անդամները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ բայց հաշվի առնելով նոր իրողությունները»,- ասել է Չավուշօլուն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ