«Իսկ ես ուզում եմ անդրադառնալ նախորդ BMW-ին, որը սպասարկում էր ԱԺ նախագահին։ Փոխանցման տուփը չէր աշխատում այդ մեքենայի»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը բարձրաձայնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պետբյուջեից գնված նոր, թանկարժեք մեքենայի մասին՝ քմծիծաղ տալով ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Ապա նշեց․ «Դրա տարեկան սպասարկման ծախսերը միլիոնավոր դրամներ արժեին։ Այն գնվել էր 2011թ․-ին եւ մեծ ծախսեր էր պահանջում՝ սկսած անվադողերից, որոնք միլիոնավոր դրամներ արժեին։ Տնտեսագետները շատ լավ հասկանում են ծախս-արդյունավետություն հարաբերակցությունը։ Հասկանալի է դառնում, որ այդ գնումն առավել քան տեղին էր ու պետք էր։ Մնացած հատվածը քաղաքականություն է։ Նախորդ մեքենայի պահպանումը բյուջեի տեսանկյունից ավելի ծախսատար էր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ