Բաքուն դրական է գնահատում Սոչիում նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեք Հաջիևը:
«Ադրբեջանը դրական է գնահատում Սոչիում հանդիպման արդյունքները: Ամփոփիչ հայտարարության մեջ նշված կարծիքները, ինչպես նաև քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մեր նպատակների իրականացման ճանապարհին կա դրական դինամիկա: Միաժամանակ Հայաստանը լիարժեք գիտակցում է տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունը»,- ասել է Հաջիևը:
Նա նաև հերթական անգամ կրկնել է, որ իրենք պատրաստ են բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ:
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը բխում է հենց Հայաստանի շահերից: Իր հերթին Ադրբեջանի կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ