Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ քննարկումների անցկացման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման հայտարարություն արել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը շահագրգռված է երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:
«Այս առումով մենք ներկայացրել ենք նոր նախաձեռնություն, որպեսզի գործենք որպես եռակողմ երկխոսության հարթակ, որտեղ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը կկարողանային քննարկել արդիական հարցեր և տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնել»,- ասել է Զալկալիանին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ