Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:
Քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու ծրագրերով, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Երկրի ղեկավարը ողջունել է նրանց նախաձեռնողականությունը, նշել, որ Արցախի համար այս դժվարին ժամանակներում խնդիրները կարելի է հաղթահարել միայն բաց ու կառուցողական քննարկումների միջոցով:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ