«Պահանջում ենք, որ այս ազգադավները դադարեցնեն անհիմն ձերբակալությունները։ Սա հայ մարդու պահանջ է։ Եթե ուզում եք ձերբակալել, ապա ձերբակալեք թուրք ագրեսորներին, մեր տարածք մտած ագրեսորներին»,-հայ մտավորականների «Ձայն հայրենեաց» նախաձեռնության՝ ՀՀ դատախազության դիմաց ազատամարտիկ Աշոտ Մինասյանին ազատելու պահանջով բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ, «Գեւորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը։
«Գերի վերցրեք ու ձերբակալեք հենց նրանց, ոչ թե նրանց, ովքեր կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար, ովքեր հաղթել են, ազատագրել, տվել հայրենիք մեզ։ Մենք ՀՀ քաղաքացի ենք դարձել նման մարդկանց շնորհիվ։ Հերիք է այդ ձերբակալությունների շոուներն անեն։ Ձերբակալությունը պատճառաբանում են նրանով, որ անձը չխուսափի պատասխանատվությունից, չփախնի։ Ինչի՞ց պետք է խուսափի Աշոտ Մինասյանը․․․»,-հարցադրումներ արեց Գեւորգ Գեւորգյանը։
Նա կարծիք հայտնեց, որ իշխանությունը ձերբակալում ու կալանավորում է այն ռազմական գործիչներին, որոնք երկրի անվտանգության համար են պատասխանատու․ «Ասում են, թե Աշոտ Մինասյանը ռազմական հեղաշրջման փորձ է անում։ Իսկ Արմեն Չարչյա՞նն ինչ է անում։ Ձերբակալել են նրա համար, որ բուժո՞ւմ է մարդկանց։ Այս անհեթեթություններին պետք է վերջ դնել։ Թույլ չպետք է տալ, որ Սյունիքը հանձնեն թուրքին։ Ձերբակալում են, որ մեր հնարավորությունները թուլացնեն։ Հանրությունը պետք է հասկանա, որ այս շոուների արանքում հանձնում են մեր հայրենիքը։ Չեք ամաչո՞ւմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ