Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղում չկա ոչ մանկապարտեզ, ոչ էլ նախակրթարան, իսկ գյուղի միակ հիմնական դպրոցն անմխիթար վիճակում է:
Մեր զրույցում 30 աշակերտ ունեցող Լուսահովիտի հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանը նշեց, որ դպրոցը ջեռուցվում է փայտի վառարաններով, իսկ անձրևի դեպքում դասասենյակներում անձրևանոցով են նստում:
Թաիրյանի խոսքով՝ դպրոցը չունի միջանցքներ և դասասենյակների դռները բացվում են միանգամից դեպի դուրս, որի հետևանքով ցանկացած ջեռուցման համակարգի տեղադրում անիմաստ է դառնում:
Ըստ տնօրենի, երբեք չհիմնանորոգված դպրոցի համար նոր շենքի տրամադրում է հարկավոր, որտեղ կարելի է նաև նախակրթարանը կառուցել․
Կարդացեք նաև
«Ես դիմել են նախկին և ներկա մարզպետներին, կառավարությանը ու համարյա ամեն տեղ բարձրաձայնել եմ խնդրի մասին: Իսկ պատերազմից առաջ մարզպետը խոստացել էր, որ խնդրով կզբաղվի, բայց մինչև այսօր ամեն ինչ մնացել է թղթի վրա: Դպրոցը երբեք չի հիմնանորոգվել, պատուհաններն ու դռներն էլ ես եմ փոխել, բայց դա անիմաստ է դառնում, որովհետև տանիքից կաթում է»:
Թաիրյանի խոսքով՝ գյուղում չկա նաև մանկապարտեզ, իսկ իր ներկայացրած առաջարկի դեպքում հնարավոր էր ներառել և՛ դպրոցը, և՛ նախակրթարանը, և՛ մանկապարտեզը․
«Մեր գյուղում երիտասարդներ կան, որ ամուսնացել են, փոքր երեխաներ ունեն ու երեխաներին չունեն ոչ մի տեղ տանելու, չկա մանկապարտեզ, իսկ դպրոցն էլ անմխիթար վիճակում է գտնվում»:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ