Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու են Հայաստանում կորոնավիրուսից շատ մահանում. Պարզաբանում է ԱՆ նախարարը

Դեկտեմբեր 02,2021 16:06

Մեր երկրում կորոնավիրուսային համավարակից բավական բարձր մահացությունը պայմանավորված է պատվաստումների ցածր ցուցանիշով ու քրոնիկ հիվանդությունների տարածվածությամբ: Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մահացության ռիսկն ավելացնում են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը եւ այլ հիվանդություններ:

Նախարարն ասաց, որ այդ պատճառով էլ շատ կարեւոր է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Ըստ նրա պակաս կարեւոր չէ նաեւ 65-ից բարձր տարիքի քաղաքացիների պատվաստումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031