Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորաններն ու կազմակերպությունները չենթարկվեն սահմանափակումների պահանջներին՝ կպատժվեն. Անահիտ Ավանեսյան

Դեկտեմբեր 02,2021 15:29

Ռեստորաններն ու այլ կազմակերպությունները չեն կարող չենթարկվել կիրառվող սահմանափակումներին, ինչպես, օրինակ, չեն կարող հրաժարվել հարկային պարտավորությունները կատարելուց: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն, եթե չեն պահպանվում, ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում, կան պատժամիջոցներ. «Եթե ինչ-որ ռեստորան այսօր հայտարարի, որ այլեւս հարկային պարտավորությունները չի կատարելու, ի՞նչ կպատահի: Պարզ է, որ կլինեն իրավական հետեւանքներ», -ասաց Անահիտ Ավանեսյանը:

«Այս համավարակը ստեղծել է ճնշում, եւ առողջապահական համակարգերի, եւ տնտեսությունների, եւ ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է: Բայց ո՞րն է մեր ճանապարհը: Եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առջեւ ենք մենք կանգնում: Շատ ավելի վատ՝ ե՛ւ առողջապահական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ բոլոր առումներով: Այսինքն՝ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաեւ տնտեսությունը: Նաեւ նույն ռեստորանները, նույն համերգային եւ այլ գործունեությունը: Որովհետեւ եթե մենք ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, բոլորս հասկանում ենք, որ խնդիրը արդեն անդրադառնում է բոլորիս վրա», -ասաց նախարարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031