Ուղղաթիռներն էլ մի գործիք են, որ շտապ դեպքերում օգտագործվել եւ օգտագործվելու են: Այսօր կառավարության նիստից հետո այսպես պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցին, թե ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով է մարզային՝ Սյունիք եւ Տավուշ այցելությունն ուղղաթիռով կատարել:
«Իմ այցերի նպատակը եղել է որոշակի առումով տվյալ իրավիճակում առողջապահական մի շարք հարցերի արագ արձագանքումն ու կազմակերպումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մեքենայով էլ բազմաթիվ այցելություններ է ունեցել նշյալ մարզեր եւ Արցախ:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հարկ չի համարում առավել մանրամասնել՝ ինչ նպատակով է մեկնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ