ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիգայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակում:
Ինչպես հաղորդվում է Պետդեպի հաղորդագրության մեջ, Բլինքենը և Չավուշօղլուն իրենց զրույցում անդրադարձ են կատարել «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային և Հայաստանում ու Ադրբեջանում տիրող իրավիճակին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ