«Փաստինֆո» – Այսօր կեսօրից մոտ կես ժամ առաջ ադրբեջանցիները կրկին կրակել են Արցախում։ Թշնամու կրակոցները լսվել են նաև Կարմիր շուկայի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը տեղեկացրեց, որ կրակոցները լսվել են մոտ հինգ րոպե։
«Ձայներ թեթև լսվել են, ուղղությունը կարծես Թաղավարդի կողմից է, բայց Կարմիր շուկայում լսվել են կրակոցի ձայներ։ Մեր մոտից այլևս չի լսվում, մի հինգ րոպե է տևել կրակոցները, թե ինչ զինատեսակից էին կրակում, չեմ կարող ասել։ Առհասարակ մեզ մոտ հաճախ են լսվում կրակոցներ, հատկապես գիշերային ժամերին»,- ասաց Կարմիր Շուկայի ղեկավարը։