Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆ-ում ծառայողական քննությունն ավարտվի՝ դատախազությունն էլ կուսումնասիրի՝ ինչու են վիճկոմիտեի եւ ԱՆ-ի՝ կորոնավիրուսից մահվան թվերը 700-ով տարբեր

Դեկտեմբեր 02,2021 13:56

Այսօր, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ:

Ըստ վարչապետի, առողջապահության նախարարության եւ վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերի միջեւ 700-ով տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է պարզել, թե այդտեղ որեւէ չարամտություն եղե՞լ է, թե չի եղել: Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետեւողական լինենք, իսկ, եթե պարզվի, որ տեխնիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031