Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի: Ըստ նրա, 36 համայնքներում թվով 40 ծրագրերի համար կտրամադրվի շուրջ 885 միլիոն 178 հազար դրամ: Գնել Սանոսյանի խոսքով, ակնկալվում է՝ այս գումարներից հատկացնել շինարարական ընկերություններին, որոնցից ոմանք աշխատանքներն ավարտել են, որոշներին էլ ավարտական փուլում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ գործառույթներ են իրականացրել: Գնել Սանոսյանն ասաց, որ նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում շինհրապարակներ. «Ցավոք սրտի, բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որոնք նախանշված են ու չբավարարի, շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք: Ունենք փորձեր, որ տեսչական մարմինը վարույթ է ընդունել»,-նշեց Սանոսյանը:
Ասաց նաեւ, վճարում են այն ժամանակ, երբ համոզվում են արված աշխատանքների որակը նորմալ է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ