Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեռեւս պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի օմիկրոն շտամի վրա. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 02,2021 13:10

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ունենք իրադրության որոշակի մեղմացում, սակայն սա որեւէ բան չի նշանակում այն իմաստով, որ գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն: Դրանով վարակված քաղաքացի ՀՀ-ում չի հայտնաբերվել, բայց դեռ հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություն կարող է ունենալ, մարդիկ ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը»,-կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, դեռեւս պարզ էլ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի. «Հետեւաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որեւէ կերպ՝ մինչեւ նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»:

Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ասաց, որ շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված. «Երկու անգամ պատվաստված քաղաքացիների թիվը հատել է 480 հազարի շեմը, մոտենում ենք 500 հազարին: Բացի շաբաթ-կիրակի օրերից, մեզ հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստումներ իրականացնել, եւ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»:

Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումները շարունակում են մնալ կորոնավիրուսի դեմ պայքարելու, դրանից պաշտպանվելու ամենաարդյունավետ եւ միակ միջոցը: Ըստ նախարարի, պատվաստումների առաջին դեղաչափը ստացել է 18 տարին լրացած ՀՀ չափահաս բնակչության 40 տոկոսը, եւ երկրորդ դեղաչափը ստացել է, այսինքն` ամբողջական պատվաստում ունի արդեն չափահաս բնակչության 23,9 տոկոսը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031