Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին

Դեկտեմբեր 02,2021 13:05

«Պահեստազորի սպաների» շարժումը կրկին անգամ դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալության կապակցությամբ։

Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։ Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ հերթական հայրենանվեր մարդուն և քաղաքացուն, հրամանատար Աշոտ Մինասյանին։

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

 

«Պահեստազորի սպաներ» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031