«Իրականում մարզային, տարածքային կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, եւ այդպիսի հնարավորության ընձեռնման համար, պարոն վարչապետ, շնորհակալ եմ»,-այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Կառավարության այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց որոշում ՊԵԿ նախկին ղեկավարին Արմավիրի մարզպետ նշանակելու մասին: Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ