Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորման համար անհրաժեշտ է ձևակերպել վերջնական, եթե անհրաժեշտ է՝ նաև միջանկյալ, միասնական նպատակներ. հայտարարություն

Դեկտեմբեր 02,2021 12:18

Մեզանում ազգային միասնություն ասելով, որպես կանոն, սխալմամբ հասկանում են ամբողջ կամ գրեթե ամբողջ ազգի միասնությունը: Իսկ եթե խոսքը վերաբերվում է գործող ռեժիմի դեմ պայքարին, ապա ակնկալվում է, որ պետք է միավորվեն և պայքարը միասնաբար առաջնորդեն քաղաքական հայտ ներկայացնող և նույնիսկ չներկայացնող բոլոր կամ գրեթե բոլոր մյուս ուժերն ու գործիչները:

Չանդրադառնալով այս երևույթի պատճառներին, արձանագրում ենք, որ այն իրատեսական չէ, ոչ մի անգամ չի իրագործվել և երբևէ չի կարող իրագործվել:

Այդուհանդերձ, Ազգային-ժողովրդավարական բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման, քանի որ համախմբումը գումարում է ուժերը և մեծացնում հաղթանակի հավանակությունը:

Միևնույն ժամանակ, միավորում չի կարող լինել բնության և հասարակության օրենքներին հակառակ:
Միավորման համար անհրաժեշտ է ձևակերպել վերջնական, եթե անհրաժեշտ է՝ նաև միջանկյալ, միասնական նպատակ/ներ, ունենալ դա/դրանք իրագործելու միասնական ծրագիր, ձևավորել պայքարի կառավարման միասնական ձևաչափ և, բնականաբար, վարել միասնական մարտավարություն:

Բևեռը ներկայացրել է դրանց վերաբերյալ իր տեսակետները, այն է՝

1. վերջնական նպատակ՝ ձևավորել պայմաններ և նախադրյալներ 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հիման վրա ինքնիշխան և կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն ստեղծելու համար,

2. միջանկյալ նպատակ՝ հեռացնել գործող ռեժիմին և կազմել ժամանակավոր ազգային կառավարություն, որն անցումային ծրագրով երկիրը կհանի ճգնաժամից,

3. ծրագիր՝ անցումային ծրագիր, որը նախատեսում է անցյալի իրավաքաղաքական գնահատական և անցումային (պայմանականորեն՝ մեկ տարի) ժամկետում կազմակերպել դրանից բխող անցումային արդարադատություն, ընդունել նոր սահմանադրություն, նրա հիման վրա՝ նոր ընտրական օրենսգիրք ու կուսակցությունների մասին նոր օրենք, ապա՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ, ինչպես նաև այս ամենին զուգահեռաբար կատարել արտաքին ու ներքին քաղաքականության համակարգային-հակաճգնաժամային քայլեր,

4. պայքարի կառավարման ձևաչափ՝ գործիչներից բաղկացած վերկուսակցական կառավարում,

5. մարտավարություն՝ ըստ վերկուսակցական կառավարման մարմնի որոշումների:

Ի դեպ, այս տեսակետները բացառապես Բևեռի սեփականությունը չեն, այլ մշակվել են անցյալի փորձի, առկա տեսական նյութի և գիտական մոտեցումների ստեղծագործական համադրությամբ:

Բևեռը պատրաստ է վերը նշվածի դիտանկյունից քննարկել այլ ուժերի և գործիչների տեսակետները, անհրաժեշտության դեպքում խմբագրել իր տեսակետները և ընդհանուր հայտարարի գալու պարագայում համագործակցել նրանց հետ ու միասնաբար տանել պայքարի դրոշը:

Բևեռը հայտարարում է, որ նշված պայմանների անտեսմամբ արհեստականորեն շահարկվող միասնության գաղափարը նպաստում է ազգային պառակտմանը և պայքարի ջլատմանը՝ ծառայելով աղետաբեր կիսագաղութային համակարգի և նրան սպասարկող ռեժիմի կյանքի երկարաձգմանը:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031