Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2021 11:25

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա շուրջ 20 դրամով՝ դառնալով 200.47 դրամ։ Միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 180 դրամ։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հարցրինք՝ ինչո՞ւ է պայմանավորվածությունը խախտվել, եւ որոշվել է նախատեսվածից 2 տարի շուտ բարձրացնել սակագինը։

«Ոչ մի պայմանավորվածություն էլ չի խախտվել։ Պայմանավորվածություն եղել է էն մասով, որ եթե կլինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա «Վեոլիան» չի առարկի, որ դեռեւս 2016 թ․ մրցույթում ֆիքսած բազիսային գներում փոփոխություններ արվեն։ Այսինքն՝ սկսած 2019 թ․ մինչեւ ներառյալ նաեւ 2018, 2019, 2020, 2021 թթ․ համապատասխան փոխհատուցումներով, այսինքն՝ վարձակալական վճարներ, կառավարության սուբսիդիա, բազիսային սակագների նվազեցում է եղել, հաշվարկի արդյունքում ստացվել է գործող գինը՝ նույն 180 դրամը։ Հիմա էդ պայմանավորվածություններն էլի ուժի մեջ են, եթե ուզենանք էլի վարձակալական վճարը նվազեցնենք, էլի կունենանք նույն սակագինը, ինչ որ ունենք՝ 180 դրամը»,- ասաց Գ․ Բաղրամյանը։

– Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։

– Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։

– Իսկ դա՞ ինչ հիմքով է բարձրանալու։

– Էդ հիմքերը կներկայացնենք մի քանի օրից։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի։

– Այսինքն՝ մի քանի օրից պա՞րզ կլինի՝ բարձրանո՞ւմ է հոսանքի սակագինը։

– 2022-ի փետրվարի 1-ից է լինելու, եթե լինի։

– Իսկ գազի մասո՞վ էլ կա քննարկում՝ սակագնի փոփոխության։

– Գազը փոխկապակցված է այս պայմանավորվածությունների հետ, կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։ Ես ենթադրում եմ, որ որոշակի նաեւ այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սրանք լրիվ հաբռգել են ու թքած ունեն ժողովրդի վճարունակության վրա։ Որ ասում էին ապագա կա’, կա’ ապագա, իրենց մտքում այսպիսի ապագա նկատի ունեին, իսկ ժողովուրդն էլ հարիֆ-հարիֆ լավ ապագա էր պատկերացնում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031