Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը, նշել է. «Մարդիկ մեզ երկրորդ շանս են տվել, ընդդիմությանն էլ, որովհետեւ մենք ժողովրդի հետ կիսվել ենք ամեն ինչով, որովհետեւ մենք իրենցից մեկն ենք եղել ու կանք։ Դրա համար են ընդդիմադիրները զարմացած, որ այդքանից հետո ինչ որ իրենք մեզ վերագրում էին, մարդիկ գնացին քվեարկեցին եւ ձայները տվեցին մեզ։ Թող քննադատեն, ես ուզում եմ։ Մենք ունենք նորմալ ընդդիմադիր գործիչներ, բայց քիչ են։ Հիմա այդ ընդդիմադիրները չգիտեն ինչպես օգնեն, պիտի ասեն իշխանությունն իր համար ընդդիմություն է ստեղծում: Նրանք, ովքեր իրենց զուտ անձնական նպատակն են հետապնդում, որ բանտ չընկնեն իրենց արած հանցագործությունների համար, որ էլի հնարավորություն ունեն ուղղաթիռով աշխատանքի գնալ-գալ իրենց շահերի համար, ասում են՝ ժողովուրդ… Բայց դու ե՞րբ ես ժողովրդի հետ կապ ունեցել. ուղղաթիռով գնալ գալո՞վ։ Մարդկանց երեսին նայե՞լ ես, մարդկանց անունները հիշե՞լ ես։ Պետությունը ձեռքդ բռնել է, պիտի քեզ պատժի արածներիդ համար»:
Հեռուստամեկնաբանի՝ ճանապարհների ապաշրջափակման և ադրբեջանցիներին միջանցք տրամադրելու վերաբերյալ հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ ժառանգություն են ստացել երկիր, որտեղ ստիպված են զրոյից ամեն ինչ կառուցել։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում գործել է կոռուպցիոն համակարգ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Սիմոնյանի խոսքով՝ ի հեճուկս բոլոր հայտարարությունների՝ միջանցք բառը չկա, չի եղել եւ չի կարող լինել։ «Ես չգիտեմ, թե հարեւան երկրի ղեկավարն էդ բառն ասելուց ինչ նպատակ է հետապնդել։ Ենթադրում եմ՝ ներքին լսարանի համար է դա ավելի շատ նախատեսված։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, խոսակցության մեջ նաեւ քննարկվում է Ադրբեջանի միջով միջանցք դեպի Ռուսաստան…։ Նշեմ, որ միջանցք բառ չկա, չի լինելու, դա չի քննարկվում։ Հստակ ասվել է մեր եւ ՌԴ կողմից»,-պարզաբանել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող ընտրություններին, իրենց քաղաքական թիմի շուրջ պտտվող խոսակցություններին վերաբերող հարցադրումներին: Նա պատասխանել է նաեւ պողպատե մանդատին, ընդդիմությանը, նախկին իշխանություններին վերաբերող հարցերին:
ԱԺ