Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Ինձ հետ կապված մեկ ասում են Ռուսաստանի լրտես է, մեկ ասում են՝ թեկնածու է։ Ոնց հարմար է՝ ասում են»

Դեկտեմբեր 02,2021 11:11

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում մեկնաբանի այն հարցին, թե ռուսական լրատվամիջոցի հետ հայտնի հարցազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը վատթարացրել է հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար վտանգավոր ժամանակներում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մեծ պետություններն ունենում են իրենց շահերը, բոլոր պետություններն ունեն իրենց շահերը, եւ մանկամտություն է կարծել, որ առաջնայինն Ալեն Սիմոնյանի այցի մեկ ժամ ավել կամ մեկ ժամ պակասն է։ Անձնային հարաբերությունները հաճախ ազդեցություն ունենում են, բայց դրանք որոշիչ չեն։ Ինձ հետ կապված մեկ ասում են Ռուսաստանի լրտես է, մեկ ասում են՝ թեկնածու է։ Ոնց հարմար է՝ ասում են»։

Անդրադառնալով Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Հունաստան եւ այլ երկրներ կատարած պաշտոնական և աշխատանքային այցերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Մենք ականատես եղանք, որ ամենադժվար պահին որոշ միջազգային գործընկերներ լռեցին, որոշները, օրինակ, շատ կտրուկ իրենց դիրքորոշումը ցուցադրեցին։ Տեսեք, օրինակ, շատ կարեւոր էր իմ ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը Մոսկվա կատարելը։ Վիեննայի խորհրդաժողովին տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ նա հրավիրեց ինձ Ռուսաստան՝ ասելով, որ առաջին այցով, հուսամ՝ Ռուսաստան կգաք։ Նշյալ այցն իր կողմից շատ բարձր մակարդակով կազմակերպվեց, լավ հարաբերություններ ձեւավորվեցին նրա հետ։ Նա շատ լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ինչն իր ազդեցությունն ունեցավ մեր հետագա հարաբերությունների վրա։ Դրան հետևեց Վոլոդինի հետ հանդիպումը, որը Պետդումայի նոր ղեկավար էր ընտրվել եւ դա իր առաջին հանդիպումն էր, որը նույնպես ցուցադրական բնույթի էր լինելու, բայց տևեց նախատեսվածից երկու, երեք անգամ ավելի երկար»։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ֆրանսիայի այցը զուգորդված էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ Սենատի բանաձեւի օրվա հետ և աննախադեպ է անցել, ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ «Ասեմ որ մշտապես մենք պետք է այնտեղ լինենք, որտեղ մեր հարեւաններն են, որպեսզի մեր կարծիքը ներկայացնենք։ Ելույթ է ունենում Ադրբեջանի «այսպես ասած» գործընկերը, ելույթ է ունենում եւ Արցախի հարց է բարձրացնում, Հայաստանի մասին հարց է միջազգային հանրությանը ներկայացնում, որին ի պատասխան, պարտադիր հետեւում է մեր ելույթը, դիրքորոշումը։ Կարելի է ասել՝ ես այդ պահին Հայաստանի Հանրապետության փաստաբանն եմ եւ վստահ եմ՝ մեր հայրենակիցները գիտեն, որ մեր շահերը պահելու մասով ես չեմ վարանի։ Եվ այդ այցերը, դրա մեծ արձագանքը դուք տեսնում եք հայտարարությունների մեջ։ Նույն վերաբերում է Մակրոնի հայտարարությանը, պարոն Լարշեի՝ Ֆրանսիայի Սենատի ղեկավարի հետ ստորագրված փաստաթղթին։ Մի խոսքով, դա ամենածանրակշիռ քայլերից է, որի վրա հետագայում հիմնվում են համաձայնությունները, աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ այլն եւ այլն»,-հավելել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ խորհրդարանական դիվանագիտությանն ուղղված քայլերի մասով ավելի պրոակտիվ լինելն ուղղակի անհնար է։ Նա, որպես օրինակ, ներկայացրել է Վիեննա կատարած այցը՝ ընդգծելով, որ երեք օրվա ընթացքում պետական բարձր մակարդակի 12 հանդիպում է ունեցել։ Նա տեղեկացրել է, որ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահի հետ կարճ ժամանակահատվածում ձևավորվել են հոյակապ հարաբերություններ։ Նրանք արձանագրել են. «Համարեք՝ մենք ձեր փաստաբանն ենք Եվրամիությունում»։ Եզրափակելով հարցի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանը մեկ անգամ ևս փաստել է, որ դրանք բոլորը կատարված աշխատանքի արդյունք են։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031