Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին ուխտագնացությունը մայիսին էր. Դադիվանքը շարունակում է գոցված մնալ հայերի համար. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 02,2021 10:52

Չնայած այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանցի զինվորականները շարունակում են խոչընդոտել հայ ուխտավորների այցը Դադիվանքի վանական համալիր:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ ոչ մեկի մոտ չի կարող կասկած հարուցել այն իրողությունը, որ Դադիվանք տանող ճանապարհը գոցված է մնում Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության հետեւանքով, հենց երկրի նախագահի անմիջական ցուցումով՝ վանական համալիրը փորձելով դարձնել իշխանություններից դժգոհ «կրոնական փոքրամասնությունների մենաշնորհը»: Թեմի առաջնորդը, սակայն, վստահ է, որ բոլոր ուժերն անզոր են Աստծո առաջ եւ գործած հանցագործությունների ու մեղքերի համար մի օր անպայման պատժվելու են: «Ենթադրվում էր, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո վանականները հնարավորություն կունենան անարգել իրականացնել իրենց առաքելությունը եւ Աստծո տանը հյուրընկալել ուխտավորներին: Բայց հարեւան երկրի հոգեւոր առաջնորդը դրժեց իր խոստումը, եւ առ այսօր Բաքվից դրական արձագանք չկա: Հավանաբար, երկրի առաջնորդի օրինակով նա եւս այդ գործելաոճով է փորձում «խաղաղություն եւ կայունություն» ստեղծել տարածաշրջանում եւ «բարիդրացիական հարաբերություն» հաստատել հայերի ու մյուս ազգերի հետ»…

Ըստ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ այս ծանր, անորոշ ժամանակներում, Դադիվանքի վանական համալիրի հոգեւորականները հերոսական կամք եւ հաստատակամություն են դրսեւորում, անխաթար ու անսասան են պահում հավատքը, դարերի ընթացքում կուտակված մեր հոգեւոր, քրիստոնեական արժեքները՝ հակառակորդին թույլ չտալով պղծել Աստծո տունը:

Անդրադառնալով Դադիվանքի վանական կյանքի եւ ապրելակերպի իրենց առաքելությանը՝ վանահայր Ներսես աբեղա Հարությունյանը ցավով է նշում ադրբեջանցի զինվորականների կողմից դրսեւորվող արհամարհական եւ թշնամական վերաբերմունքի մասին, որոնք «վախի մթնոլորտ» են փորձում ստեղծել եւ հայ վանականներին ստիպում հեռանալ: Ի պատասխան հոխորտանքների եւ կամայականությունների՝ բարեբախտաբար, ռուս խաղաղապահներն ամեն կերպ վիժեցնում են նրանց մտադրությունները եւ զգուշացնում, որ «կարգը խախտելու պարագայում կենթարկվեն պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ հավատացյալների վերջին ուխտագնացությունը Դադիվանքի վանական համալիր կայացել է այս տարվա մայիսին:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031