Բայց նախընտրական ամբողջ շրջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինչքան էլ փորձ արվի կուսակցականացնել ՏԻՄ համակարգը, միևնույնն է՝ տեղերում առաջին հերթին կարևորվում են անձերը։ Իհարկե, ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժեր կան, որոնց դերակատարությունը մեծ է, և քաղաքացիները մեծ ուշադրություն են դարձնում այդ հանգամանքին, բայց համայնքներում գլխավորապես առաջնորդվում են ոչ թե քաղաքական ուժերի անուններով, այլ անձերի գործոնով։ Ինչ վերաբերում է բուն նախընտրական փուլին, ապա, մասնավորաբար, ՔՊ-ն, որն այդպես էլ իրական գաղափարական հենք ունեցող կուսակցություն չդարձավ, լայնորեն օգտվում է իր՝ իշխանություն ունենալու հնարավորությունից։ Եվ քանի որ իշխող ուժն այսօր մեծամասամբ չունի ընտրություններին մասնակցելու տեսանկյունից ներկայանալի թեկնածուներ, ողջ հույսը դրել է վարչական լծակների կիրառման վրա։
Մյուս կուսակցությունների մեջ կան ճանաչվածները, ինչը նրանց պայքարին քաղաքական կշիռ է տալիս, կան նորերը, որոնց համար սա լավագույն քննություն կարող է դառնալ։ Այնուամենայնիվ, շատ է կարևորվում ընտրացուցակի առաջին տեղեր զբաղեցնող անձանց գործոնը։ Առավել ևս, որ մի շարք թեկնածուներ մասնակցում են հենց իրենց անունը կրող միավորներով: Այսինքն, նախկին մեծամասնական համակարգի հետ համեմատությամբ առանձնապես մեծ փոփոխություններ չկան։ Ուստի պատահական չէ, որ վերջին շրջանում մի քանի քաղաքապետերի թեկնածուներ նույնիսկ բացահայտ հայտարարում են, որ իրենք ՏԻՄ համակարգը քաղաքական չեն համարում, իսկ քաղաքապետի պաշտոնը դիտարկում են որպես զուտ վարչարարություն։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։