Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ իշխանությունը երկրին այսքան աղետներ է պատճառել ապաշնորհությա՞ն, թե՞ դավաճանության պատճառով. «168 ժամ»

Դեկտեմբեր 02,2021 10:29

Ողբերգական ճակատագրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» անվանումն ինչ-որ տեղից փոխառած կուսակցությամբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ սկզբում թվացյալ հանրային համերաշխությամբ, բայց իրականում հասարակության պառակտման ու գերբևեռացման միջոցով։

Նրա իշխանության արդեն գրեթե չորս տարիները հանրային համերաշխության կազմաքանդման ու ոչնչացման ժամանակներ են, լայն իմաստով՝ նրա իշխանությունը գոյատևում է հասարակությանը նախկինների-ներկաների, հների-նորերի, սևերի-սպիտակների տարանջատելու շնորհիվ։

Իրավիճակի նրբությունն ու տրագիզմն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյատևում է պետության ու պետականության հաշվին։ Որովհետև եթե համարում ենք, որ հանրային համերաշխությունն է պետության գոյության ու զարգացման գրավականը, ապա դրա քայքայման միջոցով գոյատևող ցանկացած սուբստանցիա, տվյալ դեպքում՝ գործող իշխանությունը, հակապետական է ու հակաազգային։

Որևէ իշխանության գործունեության ինտեգրալ գնահատականը նաև հանրային համերաշխության ամրապնդումն է, կամ հակառակը՝ ջլատումը, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագային։ Ահա այդ ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը գրանցել է հերթական հակառեկորդը՝ հասարակության պառակտումը հասցնելով անկարելիության աստիճանի ու դրանով նաև թուլացնելով պետության հիմքերն ու դիմադրողականությունը։

Նա հաճույքով շարունակում է զբաղեցնել այն պետության ղեկավարի պաշտոնը, որի հասարակությունն այդպես էլ չի կողմնորոշվում ու չի կարողանում գտնել հարցի պատասխանը՝ արդյոք իշխանությունը երկրին այսքան աղետներ է պատճառել ապաշնորհությա՞ն, թե՞ դավաճանության պատճառով։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031